Ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում

Չի կարող իշխանությունը չիմանալ, որ նրա ռեյտինգը զրո է, կամ զրոյին մոտ, չի կարող նման ռեյտինգային վիճակում գտնվող իշխանությունը հաղթել ընտրություններում, խնդիրը այլ է:

Առաջին անգամ Հայաստանում ձևավորվել է ներկայանալի և արհեստավարժ արտախորհրդարանական քաղաքական «հավաքական», որը անկախ տարբեր գնահատականներից՝ ավելի մրցունակ է քան ամբողջ խորհրդարանը միասին վերցրած: Արտահերթ անցկացնելու Նիկոլի խայծը հիմնականում իրավիճակից շեղող քայլ է, և շատ կասկածելի է, որ նման զրոյական ռեյտինգային վիճակում նա կգնա արտահերթի,այն էլ վերարտադրվելու նպատակով:Հասարակությունը այլևս չի ընտրի կեղծ պոպուլիստական օրակարգերը և թավիշը ստիպված կլինի նահանջել:

Այլ հարց է, որ հողատուն այս հարցը բերելով քննարկման,այն ժամանակ կիսափախած վիճակում էր և նման քայլով նա փորձ կատարեց օրակարգ թելադրողի դեր ստնձնել,բայց արդեն վաղուց դա իր մոտ չի ստացվում և հետաքրքիրն էլ այն է,որ դեռ որևէ հստակ բան չլինելով տարբեր տրամաչափի գործիչներ արդեն շտապում են հայտարարել իրենց առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին, մի ընտրությունների, որը դեռ չկա:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից