Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու….

….- Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու….

-Չգիտեմ, բալես:

– Բա, ես շատ եմ կարոտել իրեն….

– Ես էլ եմ կարոտել, բալ:

– Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ:

– Հա, իհարկե, կարող ես:

-Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս:

– Անպայման, վաղը կբերեմ, կգրկես….

– Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու…..մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:

– Հա, կբերեմ…..

– Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ…..

-……………………………………………..

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից