Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից  2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: