Թուրքերի հետ Փաշինյանի հանդիպումները Ղազախստանի թուրքական հյուրանոցում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը

Նիկոլ Փաշինյանի ղազախստանյան այցին անդրադառնալով՝ Անդրանիկ Հովհաննիսյանը շետեց, որ դա անարդյունավետ հանդիպում է եղել։

Ինչպես գիտենք, Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Նա տեղավորվել է Ալմաթիի ամենաթանկարժեք Rixos Almaty հյուրանոցում։ Սակայն ինչպես ահազանգեց Անդրանիկ Հովհաննիսյանը, այն պատկանում է ազգությամբ թուրք անձնավորության, բացի դրանից, այդ նույն հյուրանոցում է տեղավորվել թուրքական պատվիրակությունը, որն ի դեպ չէր մասնակցում միջկառավարական նիստին։

«Թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերվել Փաշինյանի և թուրքական պատվիրակության միջև, շուտով կլսենք»,-ամփոփեց Անդրանիկ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում