Պատերազմում մեր պարտությունը կանխորոշված էր․ պահեստազորի սպաների բացահայտումները (տեսանյութ)

2020թ․ պատերազմին մասնակցած, բանակի պահեստազորի սպա, մայոր, ռազմական ինժեներ Խաչատուր Մաղաքյանը և հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը LIVEnewsam-ի տաղավարում ներկայացնում են փաստեր, որոնց ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում այն պատճառների թեկուզ մի մասը, որոնց հետևանքով պարտվեցինք։

Մեր հակաօդային պաշտպանությունը թշնամու ԱԹՍ-ներին խոցելու փոխարեն, հիմնականում եղել է անպաշտպան և ինքն է խոցվել նրանցից, զորքի մեծ մասն ապահովված չի եղել զրահաբաճկոններով, տրված զրահաբաճկոնները որակապես թերի են եղել, բացի այդ, իրենց հնարավորություններով զիջել թշնամու ունեցածին, մեր ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների քանակը և որակը չեն համապատասխանել թշնամուց բխող վտանգի մակարդակին։ Ավելին․ մեր տանկերը չեն ունեցել ակտիվ պաշտպանության միջոցներ, ու դեռ հարց է, թե նրանց քանի տոկոսն է ապահովված եղել գոնե դինամիկ պաշտպանությամբ և այլն, և այլն․․․

Հավելենք, որ Խաչատուր Մաղաքյանը որոշակի փաստերի հիման վրա ավելի քան երկու շաբաթ առաջ հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն։

Մանրամասները՝ տեսանյութում