Այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները

Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  այսօր երթուղի են դուրս եկել Երևան ներկրված նոր ավտոբուսները։ «Այսուհետ 26 համարի միկրոավտոբուսը կսպասարկի Աջափնյակ վարչական շրջանի Խոպան կոչվող թաղամասից Նորք-Մարաշ վարչական շրջան երթուղին:

Մաղթում ենք հաճելի և անվտանգ ուղևորափոխադրում»,- գրված է հայտարարության մեջ։