Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի․ «Մեդիա Պաշտպան»

ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ միջանցքում անպատասխան է թողել լրագրողների հարցերը։ Նույն ընթացքում նախարարի թիկնապահը փորձում է գնահատական հնչեցնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հասցեին՝ ասելով, որ լրագրողները խանգարում են և իրենց ճիշտ չեն պահում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում թիկնապաի նման մոտեցումը։ Հանրությանը հուզող հարցերը, պետք է իրենց պատասխանը ստանան։ Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի և նմաօրինակ պահվածքը խախտում է քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Վաղարշակ Հարությունյանին, որպեսզի վերջինս միջոցնեռ ձեռնարկի, որ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառվեն և թիկնապահները չփորձեն գնահատական հնչեցնել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։