Հադրութը ծախեցիք, դավաճաննե՛ր, բայց մենք հետ ենք բերելու (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ պատերազմի մասնակից, արցախցի երգիչ-երգահան Արթուր Խաչենցը և լրագրող, սցենարիստ Արփի Վանյանը

Հայաստանում իշխանություն իրականում չկա։ Եթե լիներ, ապա հայ ռազմագերիները վաղուց վերադարձված կլինեին ու առ այսօր չէին պահվի Բաքվի բանտերում և Ալիևի կողմից չէին հայտարարվի ահաբեկիչներ։ Եթե իշխանություն ունենայինք, ապա ադրբեջանցիները GPS համակարգով չէին զավթի Սյունիքի մարզի տարածքները ու աչք չէին տնկի Հայաստան պետության մյուս տարածքների վրա։ Եթե իշխանություն ունենայինք, ապա կանգնած կլիներ սյունեցու կողքին ու ներգրավված կլիներ այս սահմանազատման աշխատանքերին: Իսկ այսօր ձեռքերը լվացել, մի կողմ են կանգնել, ադրբեջանցի զինվորների դիմաց միայնակ թողնելով սյունեցուն։ Եթե ազգային իշխանություն ունենայինք, նա չէր մոռանա Արցախը։ Իսկ այսօր Արցախը սրանց կողմից ամբողջովին մոռացված է։

«Եթե»-ների ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Ու քանի դեռ չունենք իշխանություն, հասարակական տարբեր շերտեր՝ զոհված ազատամարտիկների ծնողները, մտավորականները, արմատներով արցախցիները այսօր փորձում են սեփական ուժերով լուծել մեր երկրի առջև ծառացած բարդագույն հարցերը:

Այսպես էլ հադրութցիները որոշեցին Ադրբեջանի կողմից Հադրութի բռնազավթման դեմ պայքարել սեփական ոժերով: Եվ ստեղծեցին «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում