Բավակա՛ն է ընկրկենք Ադրբեջանի առջև, պետք է մեր մեջքն ուղղենք ու դառնանք թելադրող (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

Անդրադառնալով Փաշինյանի կողմից Շուշի քաղաքի հայկականությունը կասկածի տակ դնելուն, Աշոտ Մելքնյանը նշեց, որ պատմաբաններով տարակուսել են՝ արդյո՞ք արժե այս խնդրին անդրադառնալ, քանի որ այս անգամ ոչ թե այդ խոսքը մեր հարևանների կողմից պատմության կեղծարարության մասին է, այլ մեր ղեկավարի կողմից արված հայտարարության, որը նա բացատրեց որպես կոնտեքստից կտրված։ Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ նման արտահայտություններ անելուց առաջ պետք է շատ ավելի զգույշ լինել։ «Ի վերջո պատմաբաններով որոշել ենք պատմական տեղեկանք հրապարակել, որտեղ ներկայացվել է Շուշի քաղաքի պատմաշխարհագրական պատկերը և որտեղ տրվել են շատ հարցերի պատասխաններ։

Աշխարհագրությունն Աստծո կամոք մեզ տվել է շատ ավելի նպաստավոր ֆիզիկաաշխարհագրական դիրք Ադրբեջանի հանդեպ և մենք պետք է կարողանանք դրանից օգտվել և ուղղել մեր մեջքը»,-շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում