Նախկինում, հիմնականում Աթբաշյանի ուժերով ստեղծված հզոր ՀՀ Ավիացիայից մնաց միայն Ա տառը

Ինքնագոհ ամբարտավան պոպուլիստների թիմը եկավ իշխանության, ջարդ ու փշուր արեց նախկինում հերոսների արյունով ձեռք բերված անկախությունը, հանկարծակի եկածի գլխիկոր պատճառաբանմամբ ասելով`այո մենք պատասխանատու ենք, բայց մենք ենք՞ մեղավոր…

Նախկինում, հիմնականում Աթբաշյանի ուժերով ստեղծված հզոր ՀՀ Ավիացիայից մնաց միայն Ա տառը։

Հայրենասեր մասնագետներ դեռ կան, ավելին`այդ մարդկանց խմբին գրեթե բոլորը ճանաչում են։ Հաջորդ կառավարությանը խորհուրդ կտամ սթափ և հավուր պատշաճի գնահատել ավիացիայի դերը  և առաջնահերթությունը 21-րդ դարում` ծնկի իջած երկրի սեփական ոտքերի վրա կանգնելու, անվտանգության և տնտեսության զարգացման հարցերում։

Նշածս խումբը կհամալրվի հետագայում և անպայման հանդես կգա`երբ ստեղծվի հայրենիքը սիրող նոր կառավարություն, ով դեմքով կշրջվի դեպի ավիացիան և իրապես կզբաղվի այս հանիրավի անտեսված ոլորտով։

Նավիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից