Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին ևս մեկ փաստ․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին ևս մեկ փաստ եմ արձանագրում։

Արևելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակություննանցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։

Եվրանեսթը հետպատերազմյան ստեղծված վիճակում խիստ կարևոր հարթակ է, քանզի թույլ է տալիս ուղիղ աշխատել Եվրախորհրդարանի բազմաթիվ ազդեցիկ պատգամավորների հետ։

Բայց սա էլ է երկրորդական։

Առավել կարևոր է, որ այս հարթակում ներկայացված է նաև Ադրբեջանը, որին, ի դեպ, հայկական բոլոր «նախկին» պատվիրակությունները՝ ղեկավարությամբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի և իմ՝ ձեր խոնարհ ծառայի, մշտապես ճնշել են և չեզոքացրել։

Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել և ջանքեր գործադրել մեր ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։

Հասկացաք, չէ՞։

Սակայն պարգևավճարալափ և թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար։

Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու և տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։

Սքրինշոտը՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պաշտոնական կայքից։ Նույն վիճակը նաեւ ԱԺ կայքում է»։