Եթե Նիկոլը Նավալնու պես ձերբակալվեր…

Չկա մարդը, չկա խնդի՞րը: Դա միայն առաջին հայացքից: Մանավանդ հայաստանյան այն օրերի և այսօրվա ռուսաստանյան ռեալությունները բոլորովին այլ են: Ճիշտ է, բոլոր համեմատությունները կաղում են, սակայն սա այն դեպքն է, երբ համեմատությունը ոչ միայն կաղում է, այլև քոռ ու քաչալ է` թե գեոքաղաքական, թե քաշային և թե մնացած առումներով:

Ընդ որում և միշտ, խնդիրն ամենևին Նիկոլ Փաշինյան կոչվածը չէ: Չնայած նրա ընտրությունը, ինչպես և ողջ «Թավիշ» օպերացիան կազմակերպվել էր ոսկերչական դիզայնով, խիստ մանրակրկիտ, առանց տավտոլոգիաների, և դրա մասին «մարգարե-քուրմ» ԼՏՊ-ն 2015-ին չէ, որ ակնարկեց Դավալուի ցախավելի, քաղաքացիական պայմանագրի, Պուտինի հրաժարականի պահանջի համատեքստում` բաբելոնաշինության տաճարի վերակերտմամբ, որի ճարտարապետներից մեկն էլ ինքն էր թերևս:

Իսկ նրա հոգեժառանգ Նիկոլ կոչվածի մանկությունն ու անցած ուղին, հոգեկերտվածքն ու դիվային աշխարհների հետ կապը հաշվելը այս խաղով շահագրգիռների` աշխարհի մեֆիստոֆելյան ժրեցների ու «դուխ» խաղացնողների համար մաստեր-կլասի կոմբինացիա էր, զի նրանք լավ էին ուսումնասիրել մեր սատանային, նրա ենթագիտակցական չակրաներն ու պահանջմունքների սանդղակը:

Պրոեկտը, ասել ենք, կատարյալ էր` մտահղացման, գեոքաղաքական առումով, այո, նաև` գոբլյան էր (ԼՏՊ-ենց ժամանակ այն իրականացնել Ռուսաստանն առաջին անգամ թույլ չտվեց` նույն ԼՏՊ-ին հրաժարականի տանելով, երկրորդ անգամ` 99-ի հոկտեմբերի 27-ին էր` ՀՀ էլիտայի գլխատմամբ, իսկ արդեն Նիկոլի օրոք` «տեսաք, թե ինչ եղավ»):

Կատարյալ պրոեկտը մեկնարկել էր շատ վաղուց` Հայաստան ներթափանցած բողոքական եկեղեցով` ինսունականներից, որը հասակ էր առնում հրաշամանուկի քայլերով` օրերով ու ժամերով, հասարակական, մարդու «իրավունքների» կազմակերպություններով, մեր տաղանդավոր երիտասարդներին` Ֆլետքչեր, Օքսֆորդ ուղարկելով, Բաց հասարակության սորոսյան հիմնադրամով ու այդպես շարունակ:

Ասել է` մի օրվա բան չէր. հատակում ծնվում էր երկիրը կլլող բազմագլուխ հրեշը, որը հասարակության ու մարդու խորքից հարձակվելու էր թե մարդու, թե հասարակության վերջնահաշվում` երկրի ու պետականության, արժեքների ու սրբությունների վրա… իսկ մենք՝ էշի ականջում քնած, անհրաժեշտ արթնության համար պիտանի չգտնվեցինք, որովհետև բոլորս ենք պատասխանատու` հոգևոր ու քաղաքական այս սպանդի համար: Սա` իմիջիայլոց:

Ի դեպ. խոշոր հաշվով, նույնը տեղի էր ունենում ու հիմա էլ տեղի է ունենում նաև Ռուսաստանում, հենց այսօր` Պուտինի օրոք. Պուտինն ու նրանք էլ իրենց լավ օրերը չեն ապրում:

Տարբերությունը հերթն է լոկ: Ուկրաինա, Վրաստան, Մերձավոր Արևելք, Հայաստան, Իրան, մոտենում է Ռուսաստանի և Չինաստանի «հերթը»: Դա է պատճառը, որ Ռուսաստանը կարողանում է դեռևս մանևրել: Չնայած, այո, գրագետ ու դեռևս` ուժեղ, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս «չորով» ձերբակալել Նավալնուն: Չնայած աղմուկը, որ կբարձրանա քիչ անց այդ առիթով, պատժամիջոցները, որ անպայման կհետևեն դրան, Ռուսաստանին անհանգստություն պատճառելուց զատ, նաև լուրջ վնասներ կհասցնեն:

Դառնանք մեզ, ու երկրորդեն հարցը իսկապես. ինչո՞ւ չձերբակալվեց (ձերբակալվեց, չկալանավորվեց. Կարեն Կարապետյանը գնաց, ազատեց նրան` իր պատասխանատվությամբ. սա էլ մի ուրիշ խոր ինտրիգ էր, որ ցայս իր պատասխանը չի գտել. գուցե փորձենք մի օր էլ սրան անդրադառնալ) Ռադիոտունն ու համալսարանը «գրաված» Փաշինյան Նիկոլը:

Ինչո՞ւ «չվնասազերծվեց» նա: Մեկ պարզ պատճառով. երկիրը փորձեց խուսափել ուկրաինական տարբերակից՝ Մայդանից, քաղաքացիական պատերազմից:

Եվ այսօր, երբ Նիկոլ կոչվածը ողջ գաճաճ հասակով մեկ հառնել է այլևս երկրի գլխին, ոչ մեկի համար կասկած լինել չէր կարող, որ նա անպայմանորեն, «եթե վարչապետ չդառնար», կյանքի չկոչեր, ինչպես մամուլն էր գրում` ՄԻ-6-ի, ապա թուրքական, հետո ադրբեջանական (հինգ միլիարդանոց) ծրագրերը` 7 շրջանի փոխարեն 9 շրջան տալով` Շուշին ներառյալ, Մեղրին ու Սյունիքը, որպես բոնուս պարգևատրելով Էրդողանին, չբացեր պանթուրքիստական «երջանիկ օսը», մոռացության չմատներ ցեղասպանության գաղափարը, տարածաշրջանում «խաղաղություն չհաստատեր»՝ առանց Հայաստանի գոյության, ոչ մի բանի առջև կանգ չէր առնելու, բերդից էլ կոչ էր անելու քաղաքացիականի, իսկ դրսում` Հանրապետւթյան հրապարակում կանգնած նրա «ստարժները»` Ծռերի անդուլ ղեկավարությամբ («ապրոբցիան» տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ) քարը քարին չէին թողնելու, ու փաստացի կապիտուլյացիան սկսվելու էր Հայաստանից` երկրի ավերմամբ, եղբայրասպան պատերազմով, որին լրումն էլ լինելու էր այն նույն ահեղ ու կործանիչ պատերազմը, որը տեղի ունեցավ Ղարաբաղում, իսկ թե դրանից հետո ինչ էր լինելու… պատկերացնել՝ կարուստն իսկ ահավոր է:

Իսկ սա հաստատապես չհասկանալ օրվա իշխողները չէին կարող. իզուր չէր Սերժ Սարգսյանն այդ դավաճանին միակ հանդիպման ժամանակ ասում (գուցե հենց դրա՞ համար էր այս մեկ վայրկյանանոց հանդիպումը). «Դու ճիշտ էիր, ես` սխալ», ու հանդարտ նահանջը, հույս փայփայելով, որ հնարավորինս անկորուստ ու անցավ կլինի ընթացքը, կփորձեն ժամանակ շահել` մեծ կորուստներին ընդառաջ:

Ավաղ…

Կարմեն Դավթյան