Ո՞րն է լինելու գնդապետ Պետրոսյանի հաջորդ դերը

Շարունակվում են դավաճան Նիկոլի արտաշատյանի այցի զավեշտների բացահայտումները, երբ վարչապետի աթոռը զբաղեցնողը հանրությանը փորձում էր համոզել, որ Սյունիքի մարզից իրեն վռնդելուց հետո նրա նմանը հանգիստ հանդիպում է այլ մարզերի բնակիչների հետ, որը, պարզվում է, իրակնում վատ բեմադրված տրագիկոմեդիա էր…

Բացի նրանից, որ Արտաշատում պատահական անցորդի դերում Նիկոլին ողջունած նույն մարդիկ երկու անգամ են ողջունում դավաճան վարչապետին, ինչպես նաև ողջունելուց հետո հարմարավետ տեղավորվում են քյաբաբնոցում՝ որպես խոհարար, հիմա էլ պարզվում է «պատահական անցորդի» փոքրիկ դեր է ունեցել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը, ով, ըստ Mediaport-ի մուգ ակնոցներով  ու գլխարկով հանդիպել է կապիտուլյանտ Նիկոլին…

Սրանք բացարձակ ամոթ չունեն… Կապիտուլյանտ Նիկոլին սպասարկողները ուղղակի ինքնախայտառակվում են… Հետաքրքիր է, հաջորդիվ ի՞նչ դեր են նախատեսել գնդապետ Պետրոսյանի համար նիկոլական PR-շչիկները…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից