Շիրվանզադեի «Կոսմոպոլիտը» և այսօրվա իշխանության անդամները

Շիրվանզադեի «Կոսմոպոլիտը» պատմվածքի վերլուծությունից ներկայացնում եմ մի հատված, որը շատ ճիշտ բնութագրում է այս օրվա իշխանության բոլոր անդամներին:

«Ազգային դեմքը կորցնելը հավասարազոր է մարդկային դեմքը կորցնելուն։ Դա չարիք է, աղետ։ Ով արհամարհում է իր Ազգը, լեզուն, մշակույթը, օրինաչափորեն չի կարող որևէ այլ ազգության մեջ ներկայանալ նորմալ մարդկային նկարագրով»։

Անկեղծ ասած, ես երբեք չէի մտածի, որ մեր տառապանքներով ու տարբեր փորձություններով անցած ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղելու և Աստծո խրատներին չի հետևելու, ու շարունակելու է օտարի ջրաղացին անընդհատ հակազգային ջուր լցնել, որի հետևանքը մենք այսօր տեսնում և զգում ենք մեր Հայրենիքի ու մեր մաշկի վրա:

Սիրտս ցավում է….

Հ.Գ. Մեր միակ փրկությունը Ազգային իշխանությունն է

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից