Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ և՝ վերջ

Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:

  1. Առաջինը՝ Հայաստանի շահերը:
  2. Երկրորդ, մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:)
  3. Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
  4. Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:
  5. Ունեցիր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:
  6. Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:
  7. Օգտագործիր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:
  8. Միշտ իմացիր աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ հիմա՝ չգիտենք:
  9. Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի: Միայն:

Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից