Պետք է րոպե առաջ «Անուշ Բեղլոյան» վերատառությամբ սուբյեկտին զրկել պատգամավորական մանդատից ու ենթարկեցնել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ․ Սարկիսով

Ես արդեն խելագարվում եմ, ես արդեն չեմ իմանում, թե՞ որտեղ եմ ապրում՝ իրական աշխարհում, թե՞ ինչ-որ զուգահեռ հարթությունում։

Քիչ էր երեկվա զառանցանքը, որը լսեցինք թշնամու հետ պանելային քննարկման ընթացքում, այսօր էլ, արդեն, Պառլամենտում, նույն պատգամավորը հնչեցնում է ոչ հայանպաստ, դավաճանական մտքերի հերթական փունջը։

Այս անգամ, ի թիվս այլոց, հնչում է հետևյալ միտքը, իբրև մենք 30 տարի բանակ չենք ունեցել․․․

Հազիվ եմ զսպում զայրույթս, որպեսզի խիստ կոպիտ չարտահայտվեմ․ չէ ո՞ր, դիմացինս առնվազն կին է, իսկ ես ջենթլմեն, սակայն լռել ևս չեմ կարող․․․

Տիկի՛ն, արդյո՞ք դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Ես արդեն խիստ կասկածում եմ։ Հայակական բանակը մինչև ձեր իշխանության գալը մշտապես կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը, ապահովել է Հայաստանի բնակիչների ֆիզիկական անվտանգությունը, երաշխավորել է պետական սահմանների և շփման գծի անառիկությունը, պաշտպանվածությունը։ Ապահովել են, որպեսզի իմ ընտանիքը կարողանար անարգել, առանց որևէ վախի կամ տագնապի Երևանից հասներ Թալիշ, Մատաղիս՝ իրենց զինվոր բալին տեսնելու․․․

Տիկի՛ն, հայակական բանակը մինչ ձեր իշխանության գալը կռել է բացառապես հաղթանակներ, բացառապես հաղթանակներ․․․ Ժամանակին, համազգեստն ուներ արժեք, հասկանում էին, թե ինչ ասել է Զինված ուժերի սպա, զինծառայող, իսկ հիմա՞․․․ Իսկ հիմա ձեր պես Բանակի ու Զինված ուժերի հետ կապ չունեցող սուբյեկտը կարող է Բանակի մասին որակումներ անել, քննադատել, սեփական ձախողումները բարդել Բանակի վրա․․․

Տիկի՛ն, լռե՛ք, լռե՛ք, լռե՛ք․․․

Դուք ու ձեր նմանները պետք է հեռանան, հեռացվեն իշխանությունից, քանի որ դուք վտանգավոր եք մեր Պետության, Պետականության համար։ Դուք ինքնին վտանգի տակ եք դնում մեր փխրուն ազգային անվտանագությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր տղաների ու աղջիկների կռած հերոսամարտերը․․․

Տիկի՛ն, դուք վտանագավոր եք։ Վտանգավոր եք ձեր մտքերով, ձեր հայացքներով, ձեր գոյությամբ, ձեր կենսակերպով։

P.S. Պետք է րոպե առաջ դիմել Բարձր դատարան, որպեսզի քննվի «Անուշ Բեղլոյան» վերատառությամբ պատգամավորի արտահայտած մտքերը, պնդումները, որոնք առերևույթ հակասություն ունեն ՀՀ Մայր օրենքի հետ։ Պետք է րոպե առաջ վկայակոչված սուբյեկտին զրկել պատգամավորական մանդատից ու ենթարկեցնել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

Արցախյանն պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։