Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մերձավորներից մեկը։

«Սիրտն է վատացել։ Այս պահին վիճակը կայուն է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։