Ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված թրքամետ գրոհայիններին ու նրանց թաքստոցը (տեսանյութ)

Ռուսական օդուժը Սիրիայում ակտիվացրել է իր գործունեությունը՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում ոչնչացնելով թրքամետ իսլամիստներին: Ինչպես փոխանցում է Репортёр-ը, ավիահարվածներ են հասցվել Իդլիբ նահանգի հյուսիսային շրջաններում:

Օդային հետախուզությունը պարզել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ահաբեկիչների տեղակայման գաղտնի վայրն ու տեղաշարժերը: Մասնավորապես, զինված ջիհադականներին հետևելիս ստորգետնյա թունել է հայտնաբերվել, որն օգտագործվել է ռազմական տեխնիկան ռուսական օդատիեզերական ուժերից թաքցնելու համար:

Սու-24 ռմբակոծիչները Սու-35 բազմանպատակային կործանիչների աջակցությամբ մի շարք հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին՝ ռմբակոծելով ստորգետնյա հաղորդակցության ուղիներն ու թշնամական տեխնիկան:

Անտառային տեղանքում ահաբեկիչներին հետևելիս հայտնաբերվել է նաև նրանց դաշտային շտաբը, որը հետագայում նույնպես ոչնչացվել է ռուսական օդուժի ավիահարձակման ժամանակ:

Ջիհադականների դեմ իրականացված արշավը Սիրիայի զորքերի և ռուս զինծառայողների համատեղ օրինաչափ արձագանքն էր Անկարայի կողմից իրեն ենթակա ջոկատները վերահսկել չկարողանալուն, որոնք գրոհում են սիրիական կառավարական բանակի հսկողության տակ գտնվող շրջաններն Իդլիբի ապաէսկալացիոն գոտում: