Լավրովն Արևմուտքում ցուցարարների դեմ բռնությունը պատկերող տեսանյութ է ուղարկել ԵՄ դիվանագիտության ղեկավարին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին տեսանյութ է ուղարկել, որում պատկերված է Արևմուտքում ցուցարարների նկատմամբ ցուցաբերվող բռնությունը:

«Որպեսզի այդ երկխոսությունը, եթե Արևմուտքը ցանկանում է, վարվի փաստերի հիման վրա, մենք տեսաշար ենք կազմել, թե ինչպես են անօրինական ակցիաները ճնշվում Արևմուտքում, և թե ինչպես է մեր ոստիկանությունն արձագանքում մեզ մոտ տեղի ունեցող անկարգություններին»,- Լավրովի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:

ՌԴ ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան երկրներում առավել դաժան օրենքներ և պատիժներ են գործում անօրինական ակցիաներին մասնակցելու համար, քան Ռուսաստանում: