Հայտնի է, թե երբ կկայանա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը

Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մհեր Գրիգորյանի մամուլի ծառայությանը:

ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից հավելել են, որ փոխվարչապետերի որոշումներով ստեղծվել է երկու փորձագիտական ենթախումբ: Հայկական կողմից դրանց մեջ ընդգրկվելու են ներկայացուցիչներ ԱԱԾ-ից, ԱԳՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունից, ՏԿԵ նախարարությունից, ինչպես նաև ՊԵԿ-ից, ԴԱՀԿ-ից, ԱԱԽ-ից:

Հիշեցնենք, որ փոխվարչապետերի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 30-ին: