Ալիևը հայտարարել է Բաքվում իտալա-ադրբեջանական համալսարանի ստեղծման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում իտալա-ադրբեջանական համալսարանի ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Ես ուզում եմ ձեզ պատմել մեր ծրագրերից մեկի մասին: Համոզված եմ, որ դուք գիտեք այս մասին: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս հարցը վերաբերում է Բաքվում իտալա-ադրբեջանական համալսարան հիմնելուն: Մենք արդեն տեղ ենք հատկացրել, աշխատանքներ են սկսվել համալսարանը ստեղծելու հարցի շուրջ»,-ասել է Ալիևը իտալական «Maire Tecnimont Group» ընկերության նախագահ Ֆաբրիցիո դի Ամատոյի գլխավորած պատվիրակությանը տեսակապի ձևաչափով ընդունելու ժամանակ:

Ալիևը նշել է նաև, որ ծրագիրը համաձայնեցված է կառավարական մակարդակով և այն կդառնա իտալա-ադրբեջանական բարեկամության լավ ցուցիչ: