Վրաստանը որոշել է ամրապնդել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևին: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև 2 երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության դրական դինամիկան: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը և ռազմական կրթության ոլորտում կապերի կարևորությունը: