Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. մահերի թիվը հասել է 3221-ի

Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:

Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:

Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096: