ՌԴ կառավարության որոշմամբ՝ փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով շաբաթական կիրականացվի Մոսկվա-Երևան 4 չվերթ

Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերսկսում է օդային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվում է՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ  որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի առաջարկի հիման վրա:

Այս առնչությամբ նախարարների կաբինետը պարզաբանել է, որ թույլատրվում է շաբաթական երկու թռիչք իրականացնել Մոսկվա-Բաքու և չորս չվերթ՝ Մոսկվա-Երևան ուղղություններով:

Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվայից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ կանոնավոր չվերթների թիվը ևս կավելանա՝ հասնելով շաբաթական երեք չվերթի: