Երկու նախկին նախագահների ու ընդդիմության առաջնորդների հանդիպման օրակարգում «Հայրենիքի փրկության շարժման» գործունեությունն է եղել․ tert.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպում են ունեցել:

Tert.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը նշեց, որ հանդիպման օրակարգում եղել է շարժման գործունեության թեման:

«Քննարկման արդյունքում շարժումը շարունակում է իր քայլերը, ավելի լայն թափ է ստանալու՝ ակցիաները, հանրահավաքները շարունակվում են, այսինքն՝ այն խոսակցությունները, որ հավաքները գուցե չշարունակվեն, թյուր էին, որևէ նոր բան չկա ասելու»,-ասաց նա և հավելեց, որ նման քննարկումները շարունակվելու են: