Կարճ ժամանակ հետո դուք չեք կարողանալու թոշակ ու աշխատավարձ տալ. Մելքումյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով իմքայլականներին,  նշեց. «Մի՛ փորձեք կենդանության նշույլներ ցույց տալ, որովհետև դուք այնպիսի սխալ, դավաճանական սխալներ եք կատարել, որ դրա տակից չեք կարողանալու դուրս գալ»:

Խոսելով երկրում տիրող իրավիճակից՝ պատգամավորը հավելեց.  «Երկիրը տանում եք տոտալ, համատարած ճգնաժամի ու կոլապսի:  Կարճ ժամանակ հետո դուք չեք կարողանալու թոշակ ու աշխատավարձ տալ, որևէ մեկը Հայաստանում ներդրում չի կարող անել, երեկ էլ Կենտրոնական բանկի նախագահը դա հաստատեց, որ մենք գնում ենք գահավիժման ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում