Դուբայում կստեղծվի տիեզերքին առնչվող գործերով զբաղվող աշխարհում առաջին դատարան

Դուբայի իշխանությունները ստեղծում են տիեզերական դատարան, որի նպատակն է տիեզերական ոլորտում առաջացող առևտրային վեճերի կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը:

2021 թվականին Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի և Դուբայի ապագայի հիմնադրամի դատարանները կսկսեն նոր նախաձեռնություն՝ «Ապագայի դատարաններ»` կյանքի կոչելով տիեզերական դատարանները:

Նոր արբիտրաժային դատարանը մասնագիտանալու է մասնավոր ընկերությունների տիեզերական գործունեության,  մասնավորապես` արբանյակների գնման կամ Երկրի ցածր ուղեծրում սարքերի բախման շուրջ տարաձայնությունների ոլորտում:

Այս որոշումը թելադրված է տիեզերական արդյունաբերության ոլորտում ԱՄԷ-ի վերջին տարիների առաջընթացով: