«Քանի որ այս պատգամավորուհին թուրքի հարճ է, ես նրան բերել եմ այսպիսի հագուստ, որը կվայելի իրեն». ակցիայի մասնակիցը՝ «իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանի մասին (տեսանյութ)

Այսօր Հայաստանում երեք տարբերակ կա՝ կա՛մ արտագաղթել, կա՛մ թուրքի հետ ապրել սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում, կա՛մ պայքարել: Մենք ընտրել ենք պայքարի մեր ուղղին. այսօր Ազգային ժողովի դիմաց մի խումբ կանայք իրենց բողոքն էին արտահայտում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ թուրքերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ընթացքում հնչեցրած այն արտահայտությունների վերաբերյալ, որ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը:

«Մենք մանկավարժներ ենք, եկել ենք ԱԺ, քանի որ այն ՀՀ օրենսդիր մարմինն է, բայց այստեղ նստած են այնպիսի թրքասեր, թրքահաճ, թրքամոլ պատգամավորներ, որոնք կասկածի տակ են դնում հայոց պատմության իսկությունը, թուրքի ջրաղացին ջուր են լցնում, մեզ հանում են պատմության կեղծարարներ, հաճոյանում են թուրքերին: Ինչի՞ են եկել մեր հարկերի հաշվին աշխատավարձ ստանում, հսկայական պարգևավճարներ ստանում, որ մեր երկիրը վաճառե՞ն: Այս պարտված վիճակում, կապիտուլյացիայից հետո մի՞թե կարելի է այսպիսի ելույթներով հայ ժողովրդին ծնկի բերել, բավական չէ՞ Շուշիի դժգույն և դժբախտ համարելը»,- նշեց նա:

Ակցիայի մասնակիցը կոչ արեց մյուս կանանց ևս միանալ իրենց ակցիային և բողոքը հայտնել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կոչերի վերաբերյալ.

«Քանի որ այս պատգամավորուհին, որի անունը տալն ինձ համար պղծություն է, թուրքի հարճ է, ես նրան բերել եմ այսպիսի հագուստ, որը կվայելի իրեն: Պետք է հանձնենք ընդունարան այս նվերը, թող տան իրեն»:

Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ պատգամավորները, որոնք գտնում են, որ կարող են թուրքերի հետ համերաշխ ապրել, պետք է իրենց ընտանիքներով գնան Շուշի, Հադրութ և ապրեն այնտեղ, իսկ իրենց բնակարաններն էլ տան Հադրութում և Շուշիում բնակարաններ կորցրածներին: