Պատգամավորը Ադրբեջանին և Թուրքիային կոչ է արել հավատալ միայն ՀՀ վարչապետի աշխատակազմին

«Իմ քայլը» խմբակցության անգլերեն լավ խոսող պատգամավոր Անուշ Բեղլոյանը օնլայն կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերներին ասել է հետևյալ մտքերը՝

– Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին, թե ում պատմական հողն է Արցախը, այսօր այնտեղ են ադրբեջանցիները։

– Առաջիկա 5 տարին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ձգտեն ճիշտ օգտագործել ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովվի անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե ադրբեջանցիները ցանկանան վերադառնալ։

– Հայաստանում կան նացիոնալիստական քաղաքական խմբեր, որոնք խոսում են ռևանշիզմի և վրեժխնդրության մասին։ Պատգամավորը Ադրբեջանին և Թուրքիային կոչ է արել չլսել այդպիսի հայտարարությունները, այլ հավատալ միայն ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։