Թուրքիան և Ալիև-Փաշաևների քուրդ-հրեական կլանը դուրս են գալիս Իրանի և Ռուսաստանի դեմ

Ահա և եկել է հատուցման ժամը, Աստծո պատժի ժամը՝ և մեզ համար, և Իրանի, և Ռուսաստանի համար: Եվ այս ամենը Երևանում և Ստեփանակերտում կեղծ հայերի ազգային դավաճանության, Իրանի և Ռուսաստանի քաղաքական անբացատրելի «կարճատեսության», և, ի վերջո, ԱՄՆ-ի ու սիոնիստների՝ պանթուրքիզմին ծպտյալ (խիստ գաղտնի) կերպով աջակցելու շնորհիվ. իսկ դա նշանակում է աջակցություն Թուրքիային և «Ապշերոնյան խանությանը»:

Մենք արդեն հայտնել ենք, որ թուրքերը և կովկասյան թաթարները շատ արագ ստեղծել են ապագա ավազակապետության բույն՝ Ակնայի շրջակայքը, ինչպես նաև Կիամադինլին կդառնան «Իդլիբի դեէսկալացման գոտու» նմանակ: Միայն ոչ թե Սիրիայում, այլ մեր Արցախում: Խոսքը վերջին պատերազմի գոտում հրադադարի ռեժիմը և բոլոր մարտական ​​գործողությունները վերահսկելու այսպես կոչված «ռուս-թուրքական համատեղ կենտրոնի» մասին է: Իսկ հիմա Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության փետրվարի 1-ի պաշտոնական հայտարարության մասին: Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության [MHP] և դրան կից ծայրահեղական «Գորշ գայլեր» [այսինքն՝ «Բոզ Քուրդ»] նեոֆաշիստական ​​կազմակերպության նպատակները՝ իրականացնել որոշակի նախագծեր Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես` Շուշի քաղաքում, ամենալուրջ մտահոգությունն են առաջացնում, ասվում է Արցախի ԱԳՆ հրապարակված մեկնաբանության մեջ։ «Ուլտրաաջակողմյան  նեոֆաշիստական ​​ուժերի տեղակայումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների օգտագործումը Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ, Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության նույն շղթայի օղակներն են ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև իրենց սահմաններից դուրս գտնվող շրջանների նկատմամբ։ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և միջազգային հանրությունից, շահագրգիռ կազմակերպություններից և կառույցներից  պահանջում է համապատասխան անհապաղ գործողություններ`ուղղված այս տեսակի ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանը և ճնշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելորդ է հիշեցնել, որ նույնիսկ բուն Թուրքիայում (!) կոնկրետ այս ահաբեկչական նեոֆաշիստական ​​խմբավորումը՝ «Բոզ Քուրդը», որը կապված է նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, ճանաչվել է որպես ավազակային ահաբեկչական կազմակերպություն և դրա գործունեությունն արգելելու խնդիրն այժմ դիտարկվում է նույնիսկ անտարբեր (ինդիֆերենտ) և անզոր Եվրամիությունում… Իսկ Ռուսաստանը ողջունում է Թուրքիային և նրա նախաձեռնությունները Արցախում: Պատրաստվեք, Ռուսաստան. թուրք ահաբեկիչները ուղիղ Շուշիից (ձեր շատ սիրելի Բաքվի միջոցով…) աշխատելու են դիվերսիոն քայքայիչ «ուղղությամբ» ամբողջ Կովկասում, Ռուսաստանի ամբողջ հարավում… Եվ այդ դեպքում արդեն ոչ մեկին չմեղադրեք՝  իբր «դավաճանել են ռուսներին և Ռուսաստանին»: Դուք՝ Ռուսաստանի քաղաքացիներ, մանավանդ իշխանության մեջ գտնվողները, ինքներդ ձեզ համար սեփական ձեռքերով դժվար խնդիրներ եք պատրաստում ձեր… Մի խոսքով, ինքներդ գիտեք, թե ինչի վրա:

Պատրաստվիր և դու, Իրան. դու ինքդ քո գլխին դժվարություններ ու անախորժություններ ստեղծեցիր: Այժմ քեզ համար, Իրան, կկրկնվեն 2005-06 թթ. անհանգստացնող գործերը, ընդ որում՝ բազում անգամ: Թուրք նեոֆաշիստական ահաբեկիչները ձեզ «անհանգստացնում» էին այդ տարիներին այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» քողի տակ, որը մեծահոգաբար ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Մենք հիշեցնում ենք ձեզ, իրանացիներ, թե ինչ հիդրա էր դա: Այս կառույցը ստեղծվել է 1995 թ. ԱՄՆ-ի, Իսրայելի և… Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, այս հանցավոր կազմակերպության ղեկավարը ոմն պրոֆեսոր Մահմուդալի Բաբախան Չոխրագանլին էր: Այո, նա, ով Իրանի կոշտ ու կտրուկ հայտարարություններից հետո փախել է Բաքվից նախ՝ Ստամբուլ, իսկ հետո, բնականաբար, ԱՄՆ: Այս հանցավոր կառույցի գաղափարախոսությունը կովկասյան-թաթարական ազգայնականությունն է: Կարգախոս. «Կեցցե Մեծ Ադրբեջանը՝ իր Թավրիզ մայրաքաղաքով»: Իրան. քեզ դո՞ւր է գալիս այն փաստը, որ այժմ թուրք ֆաշիստներն ու այլ պանթուրքիստները տանջելու են քեզ Արցախի Շուշիից՝ սահմանից այն կողմ:

Սերգեյ Շաքարյանց