ԵԱՀԿ-ը պետք է մեծ դեր ունենա կայուն խաղաղություն ապահովելու հարցում. Անն Լինդե

ԵԱՀԿ նախագահող երկիր Շվեդիայի համար հակամարտությունների լուծումը կարևոր առաջնահերթություն է: Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն:

«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությունը մեծ տառապանքներ բերեց մարդկանց: Դա ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված: Եվ այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր ունենա կայուն խաղաղություն ապահովելու հարցում: Միջազգային հումանիտար իրավունքը փարոս կլինի մեր գործողություններում»,- ասել է նա` հավելելով, որ իր անձնական ներկայացուցիչը լիարժեք աջակցություն կստանա: