Կրեմլը կարծում է, որ ԵՄ-ը ՌԴ-ի հետ հարաբերությունների հեռանկարը չի կապի Նավալնու գործի հետ

Կրեմլն ակնկալում է, որ եվրոպական դիվանագիտությունը «հիմարություն չեն անի» և չի կապի Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների հեռանկարը Ալեքսեյ Նավալնու գործի հետ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ անհեթեթություն, այն է՝ կապել ՌԴ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը այս բանտարկյալի գործի հետ, տեղի չի ունենա»,- ասել է նա ՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջիկա այցը Ռուսաստան:

Պեսկովը շեշտել է այն հանգամանքը, որ Մոսկվան կապեր է ակնկալում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հետ: «Քանի որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները անհիմն գտնվում են սառեցման փուլում: Իհարկե, Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն և զարգանան ինչպես ԵՄ անդամ պետությունների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության շահերի համար,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը,- մենք պատրաստ ենք ամեն ինչ անել դրա համար»: