Նիկո՛լ, Շուշիի, Հադրութի, Քարվաճառի, Ակնայի, Բերձորի ՀԴՄ-ները որտե՞ղ են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայահավաք» կազմկոմիտեի անդամ Արշակ Զաքարյանը

Արշակ Զաքարյանն անդրադառնալով Հայաստանն առանց հայերի դիվական ծրագրին՝ շեշտեց, որ այսօր իշխանություններն ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց ուզածին, սակայն ազգը դա թույլ չի տա։

Հայաստանի մեծամասշտաբ արտագաղթի մասին խոսելով՝ Արշակ Զաքարյանը շեշտեց, որ այսօր հիմնականում հեռանում է այն զանգվածը, որոնք հեղափոխության ժամանակ սատարել են Փաշինյանին։

«Ազգը պայքարելու է մինչև վերջ. ժողովուրդը, որ համարում է, թե Նիկոլը Արցախը փրկել է, վաղ, թե ուշ գնալու է այս երկրից, իսկ ազգը մնալու և շենացնելու է Հայաստանը»,-ընդգծեց Արշակ Զաքարյանը։

Արշակ Զաքարյանը հիշելով ՀԴՄ-ի պատմությունը, որի մասին Փաշինյանը լեգենդներ էր հյուսել՝ հարց հղեց Նիկոլին․«Նիկո՛լ, ես քո 39 հազարի ՀԴՄ-ը մինչև հիմա մոտս եմ պահում, որ քեզ տամ, իսկ դու ասա, որտե՞ղ են Շուշիի, Հադրութի, Քարվաճառի, Բերձորի, Ակնայի ՀԴՄ-ները։

Մանրամասները՝ տեսանյութում