Դատարանն ավարտեց բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։

Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 12։00-ին։

Մեղադրող կողմի գնահատմամբ՝ այս միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ «կրկին արձանագրվում է պաշտպանության կողմի իրավունքի փաստը»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ «պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է ոչ թե դատավարական նպատակների, այլ՝ դատական նիստերը տապալելու համար»։

Ըստ նրա՝ դատական քննությունը 18 ամիս գտնվում է նախապատրաստական փուլում և առաջ չի գնում։