Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել

Լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Գոռ Սաղոյանը։

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբկոխյանը ձերբակալվել էր, ապա դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։