Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա

Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա: Նա ասաց.

-Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու:

Այս հայտարարությունը իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝

ո՞ւմ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել,

պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:

Այն, որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել, այն որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից