Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք

UPD. նկարը հեռացրեցի

  1. Share անելու ցանկություն ունեցող ընկերներիս խնդրանքով,
  2. գրառմանս բուն էությունից շեղում էր:

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք

Կարծում եմ՝ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ՝ քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ՝ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:

Չկա այն գիտակցումը, որ.

  1. Արցախի խնդիրը լուծված չէ:
  2. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):
  3. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:
  4. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:
  5. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:
  6. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:
  7. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:

Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից