Ցույց տուր, որ դեռ 1% հայրենասեր ես

Երեկոյան նայեցի Աբրահամ Գասպարյանի հաղորդումը, թե ինչպես է կառավարությունը որոշել ծախսել երկրի բյուջեն 2021-ին, դա հետպատերազմյան երկրի ծախսերի պլանավորո՞ւմ է նիկոլ, Իգդիրում հիմա ռազմական զինավարժություններ են, նախորդ տարվա զինավարժությունները քեզ ոչինչ չե՞ն հուշում: Մտել ես լայվ իմ նմանների հարկերով գոյատևող Հանրայինով ու փորձում ես քո 7-րդ դասարանի մակարդակի մանիպուլյացիայով հանրությանը բացատրել 2 օր առաջվա ասածդ Շուշիի մասի՞ն։ Խոստացար, որ պատերազմից անմիջապես հետո կուսումնասիրվեն պարտության պատճառները և կներկայացվեն հանրությանը։ Արդեն 4-րդ ամիսն է՝ ոչ մի նպաստող քայլ չես արել այդ առումով, մենք չենք կարողանում քնել գիշերները, ու դու գոնե քո սիրած լայվով չես մտնում ու հանգամանալից բացատրես այս ահավոր աղետը ինչպե՞ս պատահեց։ 3 տարի առաջ երբ նոր էիր ընտրվել,  կառավարական շենքի գրասենյակիցդ ամեն օր լայվ էիր մտնում ու հանրությանը ցույց տալիս, թե օրինակ զուգարանի բաչոկը որ երկրի արտադրության է, հիմա մեզ հետ խոսելու և մեր զայրացած հոգիները հանգստացնելու ժամանակ չունե՞ս, այ ժողովրդական ղեկավար։ Կնոջդ ուղարկում ես, որ ծնունդը ԱՄՆ-ում նշի, որ մենք իմանանք լավ զգա՞նք։ Քո մոտ ամոթ-աբուռ չի՞ մնացել։

Առաջարկում եմ քեզ սպասարկող A319 CJ օդանավը արագ վաճառես և առաջացած գումարները ուղարկես վիրավորում ստացած զինվորների վերականգնմանը, ցույց տուր, որ դեռ 1% հայրենասեր ես։

Նավիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից