ՀՀ ՊՆ հերքում է Ղազախի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու մասին Բաքվի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում սուտ են որակել հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը:

«Բացարձակ սուտ է»,- հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Այսօր Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ Հայաստանի զինված ուժերը, իբր, խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Ղազախի ուղղությամբ՝ 20 անգամ կրակ արձակելով գնդացիրներից: