Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել են ևս 9 զինծառայողի մարմիններ

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացմամբ, փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանում: