Լիբանանի տարածքում իսրայելական ԱԹՍ են խոցել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը երկուշաբթի ընկել է Լիբանանում՝ սահմանին մոտ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ ժամանակ առաջ «կապույտ գծում» (արաբական հանրապետության հետ սահման) օպերատիվ գործողությունների ընթացքում Իսրայելի Պաշտպանության ուժերի անօդաչու թռչող սարքն ընկավ Լիբանանի տարածքում: Տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա», – ասված է բանակի հայտարարության մեջ:

Անօդաչուն գտնվում է «Հզբոլլահ»-ի մարտիկների ձեռքում: