ԱՀ կառավարությունը հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ․ Արթուր Թովմասյան

Փետրվարի 1-ին ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանության հետ կապերի բաժնից։

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլ հարցեր):

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ:

Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,- նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը և անդրադարձել շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին: