Լոս Անջելեսի օդանավակայանում Աննա Հակոբյանին դիմավորել են «դավաճան» գրությունով

Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում դիմավորել են «դավաճան» գրությունով։ Անհատական ակցիան կազմակերպել էր ամերիկաբնակ Ռոբերտ Մարգարյանը:

«Քիչ առաջ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան ժամանեց գերագույն գլխավոր դավաճանի կինը՝ Էրատոն իր թիկնապահների հետ միասին։ Ես անհատական նախաձեռնությամբ, դավաճան գրությամբ պաստառով կանգնած էի այնտեղ, նա գլխիկոր, առանց որևէ մեկին նայելու, ամոթից թողեց ու դուրս եկավ։ Ես այս պահին կատարեցի իմ պարտքը, այս գիշեր կարող եմ մի քիչ հանգիստ քնել»,- ֆեյսբուքյան իր էջում պատմում է ամերիկաբնակ  Ռոբերտ Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով, առաջիկա օրերին ականատես ենք լինելու ավելի բազմամարդ հավաքների, որտեղ Լոս Անջելեսում ապրող հայերը կարտահայտեն իրենց կարծիքն ու դիրքորոշումը։