Կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած Հայաստան- Ռուսաստան- Ադրբեջան եռակողմ  հանդիպմանը․

«Մոսկվայում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը մի տեսակ անտեսվեց ընդհանուր օրակարգում։

Մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:

Այնինչ իրականում հանդիպման ժամանակ, իմ ումեցած տեղեկություններով, այսպես կոչված տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին և Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։

Իրական ապաշրջափակնան մասին խոսք չի գնացել։

Չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջևան-Ղազախ, Երևան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա և Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։

Ուստի ևս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը»։