Մոսկվայում չարտոնված ցույցի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կնոջը

Մոսկվայում ընթացող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ոստիկանները նրան ձերբակալել են անօրինական երթի ժամանակ և տեղափոխել «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ամուսինը: «Յուլիա Նավալնայային ձերբակալել են, նրա կարգավիճակը դեռևս հայտնի չէ, քանի որ կապ չկա»,- գործակալության հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան:

Նավալնայային ձերբակալել էին նաև հունվարի 23-ին տեղի ունեցած ակցիայի շրջանակներում, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

ՌԴ ՆԳՆ-ն և դատախազությունը նախապես կոչ է արել զերծ մնալ չարտոնագրված ակցիաներին մասնակցելուց: Բողոքի ակցիաներն անցկացնում են Նավալնիի աջակիցները:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավակնին ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում՝ հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո: