Նիկոլն ուզում է և առաջարկում է բոլորիս մոռանալ պատերազմը. Միքայել Մինասյան

Պարտության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ պատերազմում պարտությունն, ըստ էության, դարձավ նիկոլիզմի ողջ գաղափարախոսության պարտությունը: Սուտը, որի վրա Նիկոլն ու իր թիմը կառուցում էին իրենց համար նոր և հարմարավետ Հայաստան, բացահայտվեց ու ակնհայտ դարձավ: Այս մասին իր թելեգրամի ալիքում գրել է Միքայել Մինասյանը՝ նշելով,որ պատահական չէր, երբ պատերազմի առաջին օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլը հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ պատահի մենք մեզ պարտված չենք համարելու»։

Մինասյանը գրել է, որ Նիկոլը գիտեր, թե ինչի մասին է խոսում և խոսքերը պատահական չէին՝ ընտրելով զոհի կարգավիճակը, որ շատ հարմար է, քանի որ դու ոչնչում մեղավոր չես: «Նայեք նիկոլական քարոզչության թեզերին, և դուք կհայտնաբերեք, որ մեր պարտության մեղավորը նախկին իշխանությունն է, Ադրբեջանը, Թուրքիան, սիրիացի վարձկանները, Ռուսաստանը՝ բոլորը, բացի Նիկոլից: Նախկինում՝ տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած ժամանակներում, դա գուցե աշխատեր։ Դժբախտությունը (դե կամ էլ հմայքը՝ նայած, թե ում կողմից ես) ներկա ժամանակներում այն է, որ բոլոր քայլերը արձանագրված են. Բոլոր հայտարարություններն արխիվացված են։ Բոլոր ուղիղ եթերները պահպանված են։ Այլևս անհնար է ստել: Այս ամենը հանգեցնում է նրան, որ պարտության մեղքը հնարավոր չէ բարդել սիրիացի վարձկանի, եղանակի և նախկին իշխանության վրա: Մեղավորն ակնհայտ է, որքան էլ նա չի ուզում լինել մեղավոր, այլ ուզում է լինել ընդամենը պատասխանատու»:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ: