Փետրվարի 1-ից սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։