Կյանքում էդպես հավեսով ձեռքս մեկնած չկայի, որ կանդալեին․ Արշակ Զաքարյան

Շատ ուրախացա երբ պարզվեց, որ ինձ դատարան էր ուղեկցում իմ շատ սիրելի զինվորներից մեկը՝ Համոն ։ Ապրիլյան պատերազմի հերոսներից, ում հանդիպել էի 2016 թվականին Թալիշում։ Համոն այսօր անհետ կորած մեր սիրելի Արթուր Ասատրյանի հետ էին սատկացրել հենց էն երեք թուրքերին ում լեշերը նկարել էի պատերազմի առաջին օրը։ Երբ ըստ օրենքի պետք է ձեռնաշղթա հագցներ դատարան գնալիս, տեսա որ վատա զգում։ Ասեցի ցավդ տանեմ վատ մի զգա ես հպարտ եմ որ դա դու ես անում ոչ թե մի շան որդի, իմ հերոս ախպեր))) ։ Կյանքում էդպես հավեսով ձեռքս մեկնած չկայի որ կանդալեին))) Մի տեսակ խորհուրդ կար, երբ շղթայված իրար հետ քայլում էինք կողք-կողքի։ Մի շղթայով իրար գամված, այդ պահին օրենքի տարբեր կողմերում, բայց նույն ցավով տառապող երկու սերունդի հայեր․․․Համոն ինձնից շատ ուրախացավ, երբ դատարանն ինձ ազատ արձակեց, ու ես արդեն գրկախառնվեցին իմ փոքր ախպորն ու միասին ախ քաշեցինք մեր գերեվարված սիրելի Թալիշի համար ու մեր կորցրած ընկերների համար։

Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։