Ջալալ Հարությունյանը դեմ է եղել Լելեթեփեն գրավելու գործողությանը. TOGARMA

TOGARMA թելեգրամյան ալիքը գրում է. «Ջալալի և Տոնոյանի միջև վեճը տեղի է ունեցել այլ հարցի շուրջ:

Ջալալի Հարությունյանը դեմ է եղել Լելեթեփեն գրավելու գործողությանը: Նա այս գործողությունը ռազմավարական առումով անօգուտ է համարել և դրա մեջ տեսել է միայն Փաշինյանի անձնական դրդապատճառները: Այս ֆոնին նրա և Տոնոյանի միջև վիճաբանություն է սկսվել, որը համարյա ձեռնամարտի է հասել, դա եղել է վկաների ներկայությամբ: Գործողության քննարկման ժամանակ շտաբում ներկա է եղել Աննա Հակոբյանը, որը պնդում էր, թե բարձունքը պետք է վերցնել՝ ինչ գնով էլ լինի:

Լելեթեփեի բարձունքը թշնամու կողմից գրավվել էր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Փաշինյանը ուզում էր վերադարձնել՝ Սարգսյանի նկատմամբ իր գերազանցությունը ցույց տալու և ժողովրդի շրջանում իր փիառի համար:

Այնուամենայնիվ, բարձունքը վերցվեց 2020-ին՝ անձնակազմի մեծ կորուստների գնով, բայց շատ կարճ ժամկետում այն ​​կրկին կորսվեց անձնակազմի էլ ավելի մեծ զոհերի գնով: Եվ սա է Արցախի առավել մարտունակ ստորաբաժանումների կորստի և հարավային պաշտպանական ճակատի բեկման պատճառները (Հորադիզում տանկային գործողությունների հետ մեկտեղ):