Ժիրինովսկին առաջարկել է երիտասարդների համար բացել հասարակաց տներ

ՌԼԺԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մեծ քաղաքներում հասարակաց տներ բացել երիտասարդների համար:

Նրա խոսքով, այս եղանակով հնարավոր է երկու-երեք անգամ կրճատել չարտոնված ակցիաներին մասնակցող երիտասարդների ագրեսիվությունը: «Բողոքողների» մեծ մասը ամուսնացած չէ, ովքեր իրենց էներգիան ներդնելու տեղ չունեն, ասել է Ժիրինովսկին:

«Կարող եք քվեարկել, վստահեցնում եմ ձեզ, 30 տոկոսը կաջակցի», – «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռադիոեթերում ասել է քաղաքական գործիչը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այնուամենայնիվ, Ժիրինովսկին նշել է, որ հասարակաց տները էթիկայի և բարոյականության առումով լավագույն տարբերակը չեն: Այս կապակցությամբ ՌԼԺ ​​կուսակցության առաջնորդը կոչ է արել երկրում նպատակային աշխատանքներ իրականացնել` երիտասարդներին կրթելու և մասնագիտական ընտրություն կատարելու համար:

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել էր ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ խնդրելով քննարկել չարտոնված հանրահավաքներին մասնակցող անչափահասների շրջանում թմրանյութերի առկայությունն ստուգող թեստավորումների անցկացման հարցը: Նրա կարծիքով, փողոցային ապօրինի քաղաքականությունը իդեալական միջավայր է ոչ միայն ծայրահեղական գաղափարների, այլև ապօրինի նյութերի տարածման համար: